ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ֆիլհարմոնիկի 2015-ի առաջին համերգը նվիրված է Ավետիսյանների ընտանիքի հիշատակին

Ֆիլհարմոնիկի 2015-ի առաջին համերգը նվիրված է Ավետիսյանների ընտանիքի հիշատակին
22.01.2015 | 14:57

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2015-ի առաջին համերգը նվիրված է Ավետիսյանների ընտանիքի հիշատակին: Հունվարի 23-ին՝ ժամը 19:00-ին, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կհնչի Բրամսի Ջութակի կոնցերտը՝ 15-ամյա ջութակահարուհի Լառա Բոշկորի (Գերմանիա) կատարմամբ:

Երեկոյի երկրորդ բաժնում կներկայացվի Բրամսի թիվ 4 սիմֆոնիան:
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ